Անժելա Սարաֆյանը ֆիլմում չներառված տեսարան է ցուցադրել
LifeԱյս տարվա մայիսին Անժելա Սարաֆյանը, խոսելով «Խոստում» ֆիլմի մասին, պատմել էր, որ նկարահանումների ժամանակ գլխավոր դերակատարներ Անժելային եւ Օսկար Այզեքին ամուսնացրել են: Նկարահանումներն անցկացվել են Իսպանիայում, եւ որպեսզի գլխավոր հերոսների պսակադրության հատվածն իրականին հնարավորինս մոտ լինի, Հայաստանից հոգեւորականի են հրավիրել:
«Քիչ հայտնի փաստ: Քահանան իրական էր, որը Հայաստանից էր եկել Իսպանիա։ էջմիածնում՝ Հայաստանի ամենահին քաղաքներից մեկում, երեք քույր եկեղեցիներ կան, դրանցից մեկում է նա ձեռնադրվել։ Նկարահանումների ժամանակ նա մեզ իրականում ամուսնացրեց՝ իրական հայկական աղոթքով, որը նրանք հնչեցնում են ցանկացած հայկական ավանդական հարսանիքի ժամանակ։ Այդ աղոթքները կարդում էին դեռեւս 1915 թվականին, եւ դրանք կան մինչ օրս։ Նկարահանումներից հետո նա ասաց, որ պետք է բաժանի մեզ, քանի որ տեխնիկապես ամուսնացրել է մեզ»,- այն ժամանակ գրել էր Անժելան:
Իսկ ահա հիմա դերասանուհին Instagram-ում ցուցադրել է հայկական եկեղեցում պսակադրության տեսարանը, որը չի ներառվել «Խոստում» ֆիլմում:
«Դուք չեք տեսել այս գեղեցիկ տեսարանը, այն պետք է լիներ ֆիլմի սկզբում»,- տեսանյութը մակագրել է Անժելան: