Ոստիկանությունը պարզաբանել է՝ ինչու են գնդակահարել աղջկան պատանդ վերցրած երիտասարդին
ՀասարակությունԻնչպես հայտնի է` Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա էր պատանդ պահել և սպառնացել, որ կսպանի նրան։ Ոստիկանությունն էլ նրան վնասազերծել էր դիպուկահարի կրակոցի օգնությամբ: «Վնասերզել են, քանի որ ակնհայտ էր, որ պատանդի կյանքին իրական վտանգ էր սպառնում, և այլ միջոցներով, մասնավորապես, բանակցությամբ հնարավոր չէր վտանգը չեզոքացնել», - ի պատասխան Armlur.am-ի հարցման՝ պարզաբանել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Ա․ Ահարոնյանը: