Սա էլ կատարվեց. իրավապահների պատասխան կրակոցը
ՀասարակությունԼրագիր / Հայաստանում վերջին շրջանում քրեածին իրավիճակը սրվել է, տեղի են ունենում արյունալի բախումներ, ինքնադատաստաններ, ավազակային հարձակումներ, շատ հաճախ հրազենի կիրառմամբ ու մահվան ելքերով:
Իրավապահների վիճակագրության համաձայն, ծանր հանցագործությունների քանակը չի ավելացել: Հնարավոր է, բայց ակնհայտորեն ավելացել է «որակը» եւ մասշտաբը:
Այսօր Էրեբունիում տեղի ունեցածն առանձնահատուկ էր երկու առումով՝ պատանդառություն սպանության սպառնալիքով, եւ իրավապահների կտրուկ արձագանքը. Դիպուկահարը վնասազերծել է պատանդառուին:
Վերջին քրեական իրադարձությունների ֆոնին իրավապահներն ու մասնավորապես ոստիկանությունը շատ մեղադրանքներ ստացավ անգործունակության, ընտրովի միջամտության եւ այլնի տեսքով, նույնիսկ եղան կարծիքներ, որ քրեածին իրավիճակի սրումը կարող է կապված լինել ներքաղաքական վերադասավորումների, դրան զուգահեռ քրեական աշխարհում կատարվող վերաբաժանումների հետ:
շարունակությունը՝ կայքում