EnterTrain-ը ներկայացնում է Բրիաննա Զիգելին Վուդբրիջից, ով պատմում է, որ ինքն իր սեղաններն էր սպասարկում տեղի բարում, երբ հաստատություն մտավ երիտասարդ զույգ:
Նրանք երկու համբուրգեր և երկու ըմպելիք պատվիրեցին, հետո մատուցողուհուն հարցրին՝ Աստծուն հավատո՞ւմ է:
Բրիաննան հաստատապես պատասխանեց և շարունակեց աշխատել:
Երբ մատուցողուհին զույգի հաշիվը տարավ՝ 20 դոլար, նկատեց որ նրանք գրությամբ ծրար էին թողել, որտեղ ասվում էր այն չբացել մինչև աշխատանքը չավարտեր և չհեռանար բարից:
Բրիաննան մտածեց, որ դրանք կրոնական նյութեր են, բայց ծրարը վերցրեց ու գնաց տուն:
Ծրարում նա 1200 դոլարի կտրոն գտավ և գրություն:
Դրա մեջ ասվում էր. «Երբ քեզ համար դժվար լինի, իմացիր, որ Աստված հիշում է քո մասին»: Բրիաննան շփոթված էր:
Երբ նրա ղեկավարն իմացավ այդ առատաձեռն թեյավճարի մասին, ասաց, որ Բրիաննան արժանի է ամեն պեննիին:
Բրիաննան մտադիր է այդ փողը ծախսել բուժքույրերի դպրոցում սովորելու վրա: