«Կորցրած դիրքերը ժամանակավոր կորուստ են»
Հասարակություն«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԼՂՀ ՊՆ փոխնախարար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի Սամո) հետ:
–Ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների օրերին ռազմական ու քաղաքական գործիչները պնդում էին, որ պետք է որոշ ժամանակ անցնի, որպեսզի մենք կարողանանք վերլուծել, հասկանալ, թե Ադրբեջանն ինչ էր ծրագրել, ինչ տակտիկա էր բանեցնում եւ ինչի հասավ: Հիմա՝ արյունալի իրադարձություններից 5 ամիս անց, կարո՞ղ եք գնահատել Ադրբեջանական գործողությունները:
-Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները 2014թ. հուլիս-օգոստոսից սկսված սահմանային սրացումների տրամաբանական շարունակությունն էին` ավելի լայն ծավալով եւ կոնկրետ նպատակներով: Բաքուն ծրագրել էր հսկայական ուժերի եւ միջոցների ներգրավմամբ` հանկարծակի հարված հասցնել շփման գծի ողջ երկայնքով եւ կարճ ժամանակահատվածում հասնել մեծ հաջողությունների: Սակայն չորսօրյա իրադարձությունները ցույց տվին, որ ժամանակակից սպառազինությամբ զինված ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումներն ու մարտական գործողություններին մասնակցած առնվազն երկու կորպուսի ուժերը ոչ միայն ի վիճակի չէին կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը, այն է` ռազմաճակատի խորությամբ հասնել նշանակալի առաջխաղացման, այլեւ կրելով զգալի կորուստներ ռազմավարական կարեւորության հիմնական ուղղություններում՝ հետ շպրտվեցին իրենց ելման դիրքերը: Ինչ վերաբերում է շփման գծի հյուսիսային եւ հարավային ուղղություններում հակառակորդի գրաված մի քանի դիրքերին, ապա ես դա համարում եմ ժամանակավոր մարտավարական /այլ ոչ թե ռազմավարական, ինչպես որոշներն են փորձում ներկայացնել/ կորուստ: Համոզված եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ