Ոստիկանապետը հանդիմանել է Վարդենիսի քաղաքապետին. ինչ է կատարվում քաղաքում
ՀասարակությունArmLur.am-ը բազմիցս է անդրադարձել Վարդենիս քաղաքի Սոթքի ոսկու հանքում «աշխատող չղջիկների» թեմային, որոնց գործողությունները ուղեկցվել են կրակոցներով եւ զոհերով: Չղջիկները Վարդենիսի այն բնակիչներն են, որոնք չունեն աշխատանք եւ ընտրել են ապրելու ամենավտանգավոր միջոցը: Նրանք մտնում են Սոթքի ոսկու հանքափոսը, հանքանյութ գողանում, պատրաստում ոսկու ձուլվածքը եւ վաճառում: Սակայն անօրինական ճանապարհով հանքախորշեր բացողների եւ ոսկի հանողների միջեւ մշտապես աղմկալի վեճեր են լինում, թե ով պետք է մտնի, հանածոն ինչպես բաշխի, ում, ինչքան բաժին տա եւ այլն: Ամիսներ առաջ Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն մի քանի անգամ խիստ զգուշացրեց, որ բոլոր նրանք, ովքեր ապօրինի մուտք կգործեն հանքի տարածք, իրենք են պատասխանատու իրենց կյանքի համար: Այսինքն` հնարավոր է անգամ ոսկու հանքախորշերում մահվան դեպքեր լինեն, բայց հանքը շահագործող ընկերությունը պատասխանատվություն չի կրում որեւէ մեկի կյանքի համար: Այս իրողությունը, բնականաբար, «չղջիկների» սրտով չէ:
շարունակությունը՝ կայքում