Որն է եղել պաշտոնյայի սպանության իրական պատճառը, և ով է սպանողը. սկանդալային բացահայտումներ
ՀասարակությունԱրմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի ընտանիքի անդամները շարունակում են հակասական տեղեկություններ տարածել իրենց եղբոր մահվան հանգամանքների մասին: Մասնավորապես՝ Սիմոնյանի եղբայրներից մեկը համոզված է, որ իր եղբորը չէին կարող նրա որդին ու կինը սպանել, հետո երկուսով նրա աժդահա մարմինը տեղափոխել ու գցել ձորը: Սիմոնյան եղբայրներից մեկը՝ Արամ Սիմոնյանը դեպքից հետո հայտարարել էր, որ իր եղբայրը կանխազգում էր, որ իրեն կսպանեն և իր հեռախոսազանգերը ձայնագրում էր: Արամ Սիմոնյանը խոսել էր նաև ինչ որ սկանդալային ձայնագրությունների մաիսն, որ պետք է եղբոր մահվանից 40 օր հետո բացահայտվեին:
Մանուկ Սիմոնյանի մյուս եղբայրը՝ Մարտին Սիմոնյանը, սակայն, հավատացած է, որ իր եղբորը նրա կինն ու որդին են սպանել, թեև նշել է, որ նրանք ոչ մի խնդիր չունեին, շատ լավ ընտանիք էին: «Այս տարիների ընթացքում ո՛չ Մանուկից, ո՛չ Ռուզանից, բացի միմյանց գովելուց, մենք այլ բան բացարձակ չենք լսել: Մանուկը միշտ հպարտանում էր իր ընտանիքով, իր տղայով: Միշտ ասում էր` իմ կնոջից ու տղայից էն կողմ աշխարհ չկա ինձ համար, իմ ընտանիքից ամուր ընտանիք գոյություն չունի»,- լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է Մարտին Սիմոնյանը:
«Առաջին լրատվական»-ը փորձեց եղբայրներից հասկանալ, թե որն է այս հակասական տեղեկությունների պատճառը և ի վերջո, ինչ սկանդալային ձայնագրությունների մասին է խոսքը և երբ պետք է դրանք հրապարակվեն:
շարունակությունը՝ կայքում