Հայերեն


Ու՞մ են պատրաստվում պաշտոն տալ նախագահականում․ Ալիկ Հարությունյանին նոր սերնդի «լրագրողներից» քչերն են ճանաչում

Քաղաքականություն

«Չորրորդ Իշխանություն»-ն անդրադարձել է Ալեքսան Հարությունյանին․

Հանգստյան օրերին էլ հանրապետությունում շարունակվել են Սերժ Սարգսյանի նախաձեռնած կադրային փոփոխությունները։ Վարչապետի փոփոխության եւ հառավարության հրաժարականի ֆոնին՝ կադրային տեղաշարժեր են գրանցվել նաեւ նախագահականում։
Մասնավորապես՝ դադարեցվել են Սերժ Սարգսյանի օգնական Սեւակ Լալայանի լիազորությունները։ Այդ պաշտոնը օրերս կհանձնվի Ալեքսան Հարությունյանին, որը Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է, մինչ այդ էլ երկար ժամանակ գլխավորել է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհուրդը։ Զուգահեռաբար խոսակցություններ կան, որ Վիգեն Սարգսյանի փոխարեն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվելու Արմեն Գեւորգյանը։ Նրանք, ովքեր լավ են ճանաչում եւ առիթ են ունեցել աշխատելու Ալիկ Հարությունյանի եւ Արմեն Գեւորգյանի հետ (դա եղել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին), ասում են, որ այս երկուսն իրար տանել չեն կարողանում եւ մշտապես աշխատանքային բարդ հարաբերությունների մեջ են եղել։ Հիմա, եթե այս նշանակումներն իրականացան, կարելի է ասել, որ Սարգսյանն իր այսօրվա «ինտրիգային» թիմին փոխարինելու է նոր ինտրիգաններով՝ անունը դնելով, թե շարունակում է պետական կառավարման համակարգում առաջնորդվել հակակշիռների մեխանիզմի ներդրմամբ։ Հավելենք նաեւ, որ շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Ալեքսան Հարությունյանը կոորդինացնելու է մերձիշխանական մամուլի աշխատանքները եւս, մի պարտականություն, որն իրականացնում է Սեւակ Լալայանը։

 

Ո՞վ է Ալեքսան Հարությունյանը։

Նրա մասին երկար կարող են խոսել ավագ սերնդի լրագրողները։ Մասնավորապես նրա եւ Հոկտեմբերի 27-ի առնչությունների մասին այնքան պատմելու նյութ կա, որ տարիներ կպահանջվեն։ Լրագրողների՝ պայմանականորեն ասած միջին սերունդն էլ երկար կարող է խոսել Հարությունյանի հեռուստատեսային ճաշակի ու քաղաքականության մասին։ Այսօր արդեն «առաջացել» է մի սերունդ, որն իր քաղաքական հետաքրքրություններով հանդերձ, շատ քիչ բան գիտե Ալեքսան Հարությունյանի մասին։ Ուստի՝ կփորձենք հրապարակումների շարքով որոշակիորեն թարմացնել Հարությունյանին կերպարը՝ որպես քաղաքական ու հանրային շրջանակներում հայտնի դեմք եւ բիզնեսմեն։

Ալեքսան Հարությունյանը նոր մարդ չէ հայկական քաղաքական ասպարեզում։ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, 1992 թվականի հոկտեմբերից մինչեւ 1993 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, Ալեքսան Հարությունյանը եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Բաղրամյան 26-ում Ալեքսան Հարությունյանն աշխատել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 1998-1999 թթ.-ին՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ 1999-2003 թվականներին ՝ ՀՀ Նախագահի խորհրդական։ 10 տարի շարունակ՝ 2003-2013 թթ. Ալեքսան Հարությունյանը եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։

Ալեքսան Հարությունյանն այն անձանցից է, որն անցել է Հոկտեմբերի 27-ի գործով։ Ավելին՝ նրա հարցաքնություններն ահագին մտորելու տեղիք են տվել շատերին։ Ի դեպ՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ Հարությունյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը, որը հարցաքննվել է տարբեր դրվագներով։ Նա էլ եղել է Նաիրի Հունանյանի հետ բանակցողը։ Հարությունյանի գործողությունները որոշակիորեն նկարագրված են իր իսկ տված ցուցմունքներում. Մասնավորապես դրանցից առաջինում Հարությունյանը գրել է.

«Նաիրի Հունանյանին ճանաչում եմ ուսանողական տարիներից, ես սովորում էի, 1982 թ.-ից, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում։ Նա 1-2 տարի ավելի ցածր կուրսում էր։ Մտերիմներ երբեք չենք եղել։ 1988 թ. Ղարաբաղյան շարժման տարիներին շփումները եղել են հաճախ՝ մինչեւ 1988 թ. մայիսյան նստացույցի վերջը։ Հետո նա շարունակում էր ակտիվ ուսանողական շրջանը։ Տարված էր դաշնակցական գաղափարախոսությամբ։ Ես այդ շրջանում ավելի մտերիմ էի ԱԻՄ-ից Մովսես Գորգիսյանի հետ, եւ ինչ-որ իմաստով սառեցին հարաբերությունները ուսանողական այդ շրջանակի հետ։ Հետո նրա հետ շփումներ չեն եղել, ես աշխատում էի հեռուստատեսությունում, հետո՝ ՀՀ նախագահի աշխատակազմում` որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ (1992 թ.-ից), 1993 թ. մայիսից մինչեւ 1995 թ. նոյեմբերի կեսերը աշխատել եմ Ֆրանսիայում՝ ՀՀ դեսպանատանը։ Որեւէ շփում նրա հետ չի եղել մինչեւ 1999 թ. սկզբները (ինչքան հիշում եմ)։

Մի օր ես նրան պատահաբար տեսա կառավարության շենքի դիմաց։ Նա հանդիպում խնդրեց, մի երկու օրից եկավ եւ կարճ հանդիպում եղավ իմ աշխատավայրում (մարտ կամ ապրիլ ամիսներ)։ Ինչքան հասկացա, նա աշխատանք էր խնդրում։ Քանի որ այդպիսի խնդրանքները շատ են՝ ծանոթ, անծանոթներից, ես սովորականի պես ասացի՝ մի բան կմտածեմ, հետո այդ մասին այլեւս չհիշեցի։

Դեպքի օրը ինձ զանգահարեց իմ տեղակալ Մ. Զաքարյանը եւ ասաց, որ ռադիոյով, որ նա լսում էր Ազգային ժողովից տրվող հաղորդումը, կրակոցներ եւ հայհոյանքներ լսվեցին եւ նիստը ընդհատվեց։ Հետո ինձ զանգահարեց եւ նույն բանը կրկնեց ՀՀ գլխավոր դատախազը։ Ես գնացի Նախագահի մոտ եւ տեղեկացրի այդ մասին։ Նախագահը կիսատ թողեց այդ պահի իր հանդիպումը եւ վերադարձավ իր աշխատասենյակ։ Փորձելով պարզել՝ ի՞նչ է եղել։ Ես դուրս եկա Նախագահի ընդունարան, այդ ժամանակ զանգահարեց ՀՅԴ-ից Հրանտ Մարգարյանը եւ խնդրեց Նախագահին հայտնել, որ իրեն է զանգահարել Նաիրի Հունանյանը, պատմել տեղի ունեցածի մասին եւ խնդրել տղաներին հավաքել, գնալ այնտեղ (ավելի ճիշտ՝ պահանջել)։ Ես այդ մասին տեղեկացրի Նախագահին եւ գնացի իմ աշխատասենյակ։ Գործավարուհին ինձ տեղեկացրեց, որ զանգահարել են Հրանտ Մարգարյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Մաթեւոսյանը։ Մարտուն Մաթեւոսյանը խնդրել է իրեն զանգահարել։ Ես զանգահարեցի նրան։ Նա ասաց՝ «Փոխանցում եմ Նաիրի Հունանյանին»։ Նաիրի Հունանյանը վերցրեց հեռախոսը եւ ասաց. «Հիմի լսիր քեզ ինչ եմ ասում։ Շտապ Նախագահիդ վերցրու եւ եկեք այստեղ»։ Ես հարցրի՝ ինչ է պատահել։ Նա ասաց. «Ես Վազգենին սպանել եմ, հիմա ուզում եմ, որ նախագահը գա այստեղ»։ Ես լռեցի, նա գոռաց. «Չես լսում քեզ ինչ եմ ասում, դու լա’վ չես ճանաչում, մի տարի է՝ չգիտես ես ով եմ, հիմա թող նախագահը շտա’պ այստեղ գա»։

Ես գնացի Նախագահի մոտ եւ հայտնեցի այս խոսակցության մասին։ Նախագահը հանձնարարություններ էր տալիս համապատասխան մարմիններին, որպեսզի իրավիճակը վերցվի հսկողության տակ։ Ավելի ուշ ես նախագահի հետ գնացի Ազգային ժողով եւ նրա հետ եմ եղել մինչեւ վերջ։ Ամբողջ գիշեր տարբեր պատգամավորների եւ նախարարների հեռախոսներով Նաիրի Հունանյանը պահանջում էր, որպեսզի նախագահը գնա դահլիճ։ Նաեւ՝ դահլիճից գնացող-եկողներն էին դա փոխանցում։ Հետո, որպես նախագահի ներկայացուցիչ, նրա հետ սկսեց բանակցել Գրիգոր Գրիգորյանը։ Քիչ ավելի ուշ եկավ նաեւ Տիգրան Նազարյանը՝ Հայկական հեռուստատեսությունից։ Գիշերը, մոտավորապես 4.00-ից հետո, նախագահը թույլատրեց, որ նրա հետ ես բանակցեմ, պայմանով, որ դահլիճ չեմ մտնելու։ Վախ կար, որ ինձ պատանդ կվերցնեին, որպեսզի նախագահին ստիպեն գալ դահլիճ։ Ես, Գրիգոր Գրիգորյանը եւ Տիգրան Նազարյանը գնացինք։ Ես սպասեցի քիչ հեռվում, նրանք մոտեցան։ Քիչ հետո Գրիգոր Գրիգորյանը ինձ ուղեկցեց դահլիճի դռան դիմաց դրված մի ցածր սեղանի մոտ, ուր երկու բազկաթոռ կար։ Դուրս եկավ Նաիրի Հունանյանը։ Դռների մոտ, մեզնից մի քանի մետր հեռավորությամբ կանգնեց Գրիգոր Գրիգորյանը։ Նրա կողքին, դռների մեջ, ավտոմատը ձեռքին մեզ ուշադիր հսկում էր ահաբեկիչներից մեկը։ Նաիրի Հունանյանը սիգարետ հանեց եւ ինձ էլ առաջարկեց ծխել, ես ասացի, որ չեմ ծխում։ «Որտեղ է նախագահը», հարցրեց։ «Չգիտեմ», ասացի ես։ (Մենք որոշել էինք, որ նա չպետք է իմանա, թե նախագահը ԱԺ շենքում է)։ «Այս ինչ եք արել, հասկանո՞ւմ ես»,- հարցրի ես։ Նա ասաց, որ շատ լավ է հասկանում եւ սկսեց խոսել, թե ինչ պատմական բան է արել։ Ես հարցրի. «Քեզ ինչ էր արել Վազգենը»։ Նա ասաց. «Քանի նա կար, այս երկիրը երկիր չի դառնա»։ Ես ասացի՝ հիմա ընդհանրապես չի դառնա, եթե մի երկրում այսպիսի բան է կատարվում։ Նա ասաց՝ սերունդները կդատեն՝ դու ես ճիշտ, թե՝ ես։ Հետո ավելացրեց. «Մի քիչ շոկ կլինի, հետո ամեն ինչ լավ կլինի»։ Բայց ես տեսնում էի, նրան իր ասածները շատ չէին հետաքրքրում։ Մեր բանակցության ընթացքում նա փորձում էր իր կյանքի անվտանգության հարցը քննարկել։ Նա կարծես հասկացել էր, որ այլեւս ոչինչ չի լինելու, ուզում էր իրենց անվտանգությունը փորձել ապահովել։ Եվ սկսեց տարբեր ձեւեր քննարկել ինձ հետ։ Ինչ երկիր գնա, ուր մահապատիժ չկա, եկեղեցի մտնի եւ այլն։ Նաեւ ասաց, որ հեռուստատեսությամբ ուղիղ եթեր է ուզում։ Ես հարցրի, այսինքն դու երկու խնդիր ես դնում. ձեր անվտանգությունը եւ ուղիղ եթեր։ Ասաց՝ այո։ Նաեւ՝ որ անվտանգության երաշխիք՝ այն է, որ ինքը հանդիպի նախագահին եւ դա նրանից լսի, նաեւ, որ նախագահը այդ մասին հայտարարի հեռուստատեսությամբ։ Հետո ես վերադարձա Գրիգոր Գրիգորյանի հետ՝ եւ զեկուցեցի այս ամենի մասին։ Նախագահը ասաց, որ եթե մի քիչ էլ հոգնեն, կհանձնվեն։

Ավելի ուշ, առավոտյան մոտ, կայացավ նախագահի եւ Նաիրի Հունանյանի հանդիպումը։ Նաեւ ես էի ներկա այդ հանդիպմանը, որ կայացավ դահլիճից ոչ հեռու գտնվող սենյակներից մեկում։ Նաիրի Հունանյանը նորից բավականին սառնասիրտ էր իրեն պահում։ Բանակցությունը կարճ տեւեց։ Նախագահը ասաց, որ անվտանգությունը, եթե իրենք հանձնվեն, ապահովվում է, այդպես են պահանջում նաեւ մեր օրենքները։ Նաեւ նախագահը ասաց, որ իր անունից այդ մասին հայտարարություն կլինի հեռուստատեսությամբ։ Ասաց, որ իրենք պետք է զենքը հանձնեն, որ իրենց կուղեկցեն նաեւ որոշ մարդիկ պատանդներից։ Նախագահը մերժեց ուղիղ եթերը եւ ասաց, որ տեքստը կարդա հաղորդավարը, եւ որ տեքստից պետք է հանել Վազգեն Սարգսյանի դեմ ասված բաները։ Մի քիչ դիմադրելուց հետո, հասկանալով, որ այլեւս ոչինչ չի ստանա, Նաիրի Հունանյանը համաձայնվեց։ Հետո կատարվեց այն, ինչ հայտնի է, նրանք նախօրոք քննիչներ պահանջեցին, հետո հանձնվեցին։ Ասեմ, որ ողջ գիշեր այդ բանակցությունները եւ բոլոր գործողությունները ղեկավարում էր անձամբ ՀՀ նախագահը եւ միայն նրա սառնասրտության եւ զսպվածության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր զոհերից»։

Իսկ թե ի՞նչ են պատմում Ալեքսան Հարությունյանի այս օրերի պահվածքի մասին նրա մտերիմները՝ կներկայացնենք հաջորդիվ։

Շարունակելի

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված