Մանրամասներ Ռուսաստանում սպանված հայ գործարարի դեպքից
ԱշխարհՌուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքում սպանել են հայ ձեռնարկատեր Կամո Հարությունյանին։ Հայտնի է, որ սպանվածը կոնֆլիկտ է ունեցել մարդասպանի հետ։ Դեպքի այլ հանգամանքների մասին չի հաղորդվում։
Սպանությունը կատարվել է օգոստոսի 29-ի ուշ երեկոյան՝ տան մուտքի մոտ, որտեղ ապրել է 36-ամյա ձեռնարկատերը։
«Հնչել է ավելի քան 10 կրակոց, դրանցից 6-ը ուղղվել են գլխին, 2-ը՝ որովայնին»,-հայտնում է տեղի vestov.info առցանց պարբերականը։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածով (սպանություն)։
Նշվում է, որ Հարությունյանը եղել է Մագնիտոգորսկի հայ համայնքի ղեկավարներից մեկը։