Ռուսական քաղաքականությունն անցել է իր կլիմաքսը և մոտենում է մայրամուտին
Աշխարհ«Լրագրի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը․
Պարոն Ենոքյան, Սերժ Սարգսյանը «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն անդրադարձել է 2013թ. Եվրասիական տնտեսական միությանը միանալու «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշմանը», նշել, որ դա անհիմն է և պարզապես ծիծաղելի. «Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, և՛ Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս մեկնաբանությունը:
Թե տեխնիկական, թե քաղաքական տեսանկյունից ԵՄ դիրքորոշումն այն ժամանակ էլ էր հասկանալի՝ չի կարող լինել ԵՄ հետ համապարփակ համագործակցության համաձայնագիր, այդ թվում նաև տնտեսության, հարկային ու մաքսային բնագավառներում, եթե միաժամանակ գոյություն ունի Ռուսաստանի հետ մաքսային համաձայնագիր։ Տրամաբանորեն այս երկուսն իրար պարզապես հակասում են։ Գաղափարական առումով էլ չի կարելի մի կողմից հավաստել հավատարմություն համամարդկային, ժողովրդավարական արժեքներին, մյուս կողմից՝ ռուսական ավտոկրատ համակարգին։ Այստեղ ոչ թե Եվրամիությունն է ասել՝ խանգարում է, այլ տրամաբանությունը։
Միաժամանակ, Եվրամիությունը միշտ էլ ասել է, որ և․․․և․․-ը չի աշխատի, այդ մասին Հայաստանը միշտ էլ իմացել է և ամիսներ շարունակ բանակցել է ոչ թե և․․․և․․-ի, այլ տեխնիկական ու քաղաքական մանրամասների շուրջ։ Այնպես որ, Սերժ Սարգսյանի հայտարարությունը լավագույն դեպքում կարելի է գնահատել որպես խորամանկություն, ինչին կարող են հավատալ միայն «Բազեի» հավատավոր ջահելները, բայց ոչ Հայաստանի քաղաքականությանը հետևողները։
շարունակությունը՝ կայքում