Մոսկվայի «Արարատի» նախագահը հեռացել է
ՍպորտՄոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանը հեռացել է պաշտոնից: Ըստ ռուսական լրատվամիջոցների թիմի ֆուտբոլիստներին այդ կհայտարարվի այսօր կայանալիք մարզման ժամանակ:
Հեռանալու պատճառները հայտնի չեն:
Հիշեցնենք, որ «Արարատը» բավական հաջող է ելույթ ունենում Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը: