Վանում կատարվածը։ Ինչ է թաքցնում թուրքական իշխանությունը
ԱշխարհԻ՞նչ է տեղի ունեցել իրականում Վանում, ի՞նչ է թաքցնում թուրքական իշխանությունը:
Ինչպես հայտնի է, նախօրեին Վան քաղաքում տեղի էր ունեցել հզոր պայթուն, որի պատասխանատվությունը ստանձնել է Քրդական բանվորական կուսակցությունը, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց: Ըստ պաշտոնական տեղեկագրի պայթունը տեղի է ունեցել իշխանական Արդարություն և զարագացում կուսակցության մարզային գրասենյակի շենքի և ոստիկանության շենքի մոտ: Կրկին ըստ պաշտոնական տեղեկագրի, պայթունի հետևանքով վիրավորների թիվը սկզբից 48-ն էր, իսկ այսօր արդեն 53-ն է:
Սակայն պարզվում է, որ պայթունը այդքան էլ հզոր պայթուն չի եղել, ինչպես նկարագրում է թուրքական իշխանությունը: Պայթեցվել է մի մեքենա, որից հետո տեղի է ունեցել հարձակում ԱԶԿ-ի գրասենյակի և ոստիկանության շենքի վրա: Հարձակման ժամանակ օգտագործվել են նռնակներ, ինքնաձիգեր: Նռնակները նետվել են ոստիկանության շենքի ուղղությամբ: Հարձակումը տևել է մոտ 10 րոպե, որից հետո ուղղաթիռներով օգնության են հասել թուրքական բանակի ստորաբաժանումները: Վանում տեղի ունեցած այս զինված հարձակման հետևանքով զոհվել է 18-30 ոստիկան, այդ թվում առնվազն երեք բարձրաստիճան սպա, վիրավորվել է ավելի քան 70 մարդ, այդ թվում պատահական անցորդներ: Անցորդները վիրավորվել են մեքենայի պայթեցումից հետո: PKK-ն այսօր խոստացել է այսուհետ գործել այնպես, ինչպես իրենց ընդունում է թուրքական իշխանությունը, այսիքն գործել որպես ահաբեկիչներ: