ՆԱՏՕ-ի զորավարժության արդյունքը ղարաբաղյան գոտում
ՔաղաքականությունԼրագիր / Վրաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է հրապարակել, որ սեպտեմբերի 3-11-ը Վրաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը կմասնակցի նաեւ Հայաստանը: Զորավարժության նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում համատեղ գործողություններին պատրաստվածությունը ստուգելն ու ԱՄՆ եւ գործընկերների գործակցության մակարդակը կատարելագործելն է:
Կհաստատվի՞ Հայաստանի մասնակցության լուրը Երեւանում: Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը մասնակցեց Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի մեկ այլ զորավարժության:
Օրերս, Հայաստանի ինքնիշխան որոշումներ կայացնելու կարողության մասին խոսոող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը որպես այդպիսի որոշման եւ կարողության օրինակ մատնանշել էր հենց Հայաստանի այդ մասնակցությունը: Միլզն ինչպես հայտնի է հայտարարել էր, որ ԱՄՆ գործիքներ է ուզում տրամադրել Հայաստանի ինքնիշխան որոշումները շարունակելու համար: Թե հատկապես ինչ գործիքի մասին է խոսքը, մանրամասն հայտնի չէ, բայց փաստորեն Հայաստանը շարունակում է իր ինքնիշխան որոշումները եւ մասնակցում Վրաստանում ՆԱՏՕ հերթական զորավարժությանը, որին հերթական անգամ բացակայում է Ադրբեջանը, այս անգամ նաեւ Թուրքիան:
շարունակությունը՝ կայքում