Եթե չլիներ դիպուկահարի կրակոցը
ՀասարակությունԱռաջին / Armtimes.com-ի տեղեկություններով՝ Էրեբունու Weekend բիլիարդ բարում 24-ամյա աղջկան պատանդ վերցնելուց առաջ 31-ամյա Գոռ Հակոբյանը բիլիարդի տարածքում հարձակվել է 81-ամյա տարեց տղամարդու վրա` նրանից պահանջելով ծխախոտ: Ծերունին հիվանդանոցում է և հաստատել է, որ իր վրա հարձակվողը եղել է Գոռ Հակոբյանը: Ըստ հավաստի տեղեկությունների` Հակոբյանը աղջկան պատանդ վերցնելու պահին թմրամիջոցի ազդեցության տակ է եղել: Նա և պատանդառվածը երկու ամիս վարձակալական հիմունքներով ապրել են Հյուսիսային պողոտայում: Մինչ այդ էլ` տեղեկություններ են հայտնվել Հակոբյանի հանցագործ միջավայրի մասին ու նաև փաստ է, որ նա ապրել է ԱՄՆ-ում, ծանր հանցագործության համար երկար տարիներ ազատազրկվել է, ապա արտաքսվել է երկրից:
Այս լույսի ներքո միանգամայն ճշմարտանման է թվում ոստիկանության վարկածը, որ մեկ ժամ բանակցելուց հետո հարկադրված են եղել դիմել հատուկ գործողության` համոզվելով, որ խնդիրը խաղաղ հանգուցալուծում չի ստանում: Չլիներ դիպուկահարի կրակոցը, ըստ ամենայնի, երեկվա դրաման կունենար ավելի ողբերգական ավարտ և համոզված ենք, որ ոստիկանության այսօրվա քննադատներն իրավապահներին նույն կրքոտությամբ մեղադրելու էին հանցավոր անգործության մեջ: Հասկանում ենք, որ իրավապաշտպանների գործը ոստիկանության գործողությունների համաչափությունը պարզելն է, պաշտոնական վարկածը կասկածի տակ դնելը: Մյուս կողմից` հումանիզմը սահմաններ ունի և չպետք է հասնել այնպիսի ծայրահեղության, որպեսզի արհեստական պատճառներ մոգոնել` ակնհայտ հանցագործին սատարելու կամ ոստիկանությանը սխալ հանելու նպատակով: Օրինակ` այն փաստը, որ Գոռ Հակոբյանը փաստաբան և հինգ քաղաքացի է պահանջել` դեռ չի նշանակում, որ նա երեկվա զազրելի քայլին դիմել է անհաղթահարելի խնդիրներ ունենալու պատճառով: Շատ հնարավոր է` Գոռն ուղղակի ցանկացել է մեծացնել իր պոտենցիալ պատանդների կամ նույնիսկ` զոհերի թիվը:
շարունակությունը՝ կայքում