Վովա Գասպարյանի հաջորդ կրակոցը. վտանգավոր նախադեպ
ՔաղաքականությունԼրագիր / Երեւանում, Էրեբունու բիլիարդանոցում տեղի ունեցածը երկու օր ԶԼՄ-ների թոփ թեման է դարձել: Մամուլն իր տարերքի մեջ էր՝ շատ արագ հաղորդվում էին ամենատարբեր մանրամասներ պատանդառության եւ դրա «մասնակիցների» վերաբերյալ: Այնպես, որ իրավապահների պաշտոնական հաղորդագրությունները արդեն «հնացած» էին լինում:
Արտահոսքերի խնդիրը նոր չէ, դա մի կողմից իրավապահների մրցակցության արդյունք է, քանի որ տեղեկատվական ֆոնը շատ կարեւոր է իրավապահների գործողությունների համար, մյուս կողմից՝ կապված է ներքաղաքական իրողությունների հետ:
ԶԼՄ-ներում հատկապես ուշադրության էր արժանի պատանդառուի վերաբերյալ տեղեկատվությունը. Նա սպանության համար ազատազրկվել է ԱՄՆ-ում, ազատվելուց հետո արտաքսվել Հայաստան: Ըստ ԶԼՄ-ների՝ նա թմրամոլ էր, եւ պատանդառության պահին էլ հնարավոր է եղել է թմրանյութերի ազդեցության տակ: Նրա հայրը կայարանցի «հեղինակություն» է, ով ներկայում ապրում է ԱՄՆ-ում, ինքն էլ այստեղ կապվել էր թմրամոլության համար դատապարտված աղջկա հետ, որին էլ պատանդ էր պահել:
շարունակությունը՝ կայքում