Բախում «ծռերի» աջակիցների և «պաշտպանների» միջև
ՀասարակությունԱռաջին / Ինչպես երեկ կանխատեսել էինք` իշխանություններին հաջողվել է հանրային պաշտպանների ներդրման միջոցով խաղի կանոն թելադրել «Սասնա ծռերի» դատական գործընթացում և դրա շուրջ տեղի ունեցող հանրային զարգացումներում:
Իշխանությունն, առաջին հերթին, գլոբալ խնդիր է լուծում, որովհետև վարկաբեկում է փաստաբանի ինստիտուտը: Առնվազն փաստաբանական վարքականոնի կոպիտ խախտում է, երբ փաստաբանը ներգրավվում է գործում` ի հեճուկս պաշտպանյալի կամքի, ավելին` բանը հասնում է ցինիզմի, երբ հանրային պաշտպանները հայտարարում են, որ, ըստ էության, չեն կատարելու իրենց մասնագիտական պարտականությունները, սակայն ներկա են գտնվելու դատական նիստերին: Այս ամենից նույնիսկ կոռուպցիայի հոտ է փչում, որովհետև ամեն բան շատ նման է գռեհիկ գործարքի:
Հանրային պաշտպանները` նիստերին իրենց ֆիզիկական ներկայությամբ, օգնում են, որպեսզի իշխանություններն ապահովեն դատական գործընթացի լեգիտիմությունն, իսկ վերջիններս պաշտպաններին աշխատավարձ են վճարում` չարված գործի համար: Եթե մի փոքր կոպիտ արտահայտվենք, ապա իշխանությունները գտել են փաստաբանների, որոնց վճարում են` դատական գործընթացն իրենց սցենարով տանելու համար:
շարունակությունը՝ կայքում