ԵԱՀԿ Երևանի գրասենյակն այսօր դադարեցնում է իր գործունեությունը
ՔաղաքականությունԱռաջին / ԵԱՀԿ Երևանի գրասենյակն այսօր դադարեցնում է իր գործունեությունը: Ըստ ԵԱՀԿ կանոկարագի՝ գրասենյակի գործունեության ժամկետը 12 ամիսը մեկ երակարաձգվում է: 1999-ից Երևանում գործող գրասենյակի մանդատը երկարաձգելու հարցում վերապահումներ ուներ Ադրբեջանը: Իսկ քանի որ ԵԱՀԿ-ն կոնսեսուսի վրա հիմնված կազմակերպություն է, դրանց հետ հաշվի չնստել չի կարող:
Իրավիճակը հարթելու բոլոր փորձերը ձախողվեցին` չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ու միջազգային բոլոր կառույցները հետամուտ էին, որ Երևանի գրասենյակը շարունակի իր գործունեությունը: Հայաստանը միակ երկիրն էր տարածաշրջանում, որտեղ ԵԱՀԿ-ն դեռևս գրասենյակ ուներ: Բաքվում 2000 թ. ամռանը բացված ԵԱՀԿ գրասենյակն իր գործունեությունն ավարտել է 2014-ին, Թբիլիսիում 1992 թվականին բացվածը՝ 2008-ին:
Ադրբեջանն իր հրապարակային դիրքորոշմամբ անհեթեթ հիմնավորումներ է ներկայացնում: Ասում են, թե իբր ԵԱՀԿ-ն Երևանի գրասենյակը ընդլայնել է իր մանդատը և այն տարածում է արդեն ԼՂ հակամարտության վրա: Մինչդեռ այս կազմակերպության անվանումը միայն ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն մի երկրում գործունեությամբ չի կարող սահմանափակվել:
շարունակությունը՝ կայքում