EnterTrain-ը ներկայացնում է զարմանալի փաստեր համբույրի մասին:
Համբույրը կարող է նորմայի բերել բերանի խոռոչի թթվայնությունը: Ուստի ուտելուց հետո համբուրվելու դեպքում երկուսիդ դեպքում կարիեսի առաջացման ռիսկը կնվազի:
Համբուրվելիս մի մարդը մյուսներին է փոխանցում մոտ 278 բակտերիա: Այդ բակտերիաների 95%-ն անվնաս է:
Եթե մշտական սթրես, նյարդային լարում և գլխացավեևր ունեք, շտապ համբուրվեք: Համբույրը մարդու հետ, ում հանդեպ նուրբ զգացմունքներ ունեք, խոչընդոտում է հորմոնների ակտիվությանը, որոնք կարող են տագնապ և սթրես առաջացնել:

Համբուրվելիս դուք հանգստանում և թուլանում եք, իսկ ձեր մարմինն աշխատում է: Համբուրվելիս գործի է դրվում դեմքի 34 մկան:
Գիտնականները պարզեցին՝ Երկրի վրա մարդկանց ճնշող մեծամասնությունը համբուրվելիս գլուխն աջ է թեքում:
Համբուրվելիս կանայք կարող են օրգազմ ապրել՝ առանց սեռական ակտի:
Համբույրը ոչ միայն նվազեցնում է սթրեսի մակարդակը, այլև կալորիաներ է այրում: Մեկ րոպե համբուրվելու դեպքում կազտվեք 26 կալորիայից:
Կնոջ շուրթերն ավելի զգայուն են, քան ծլիկը:

Հնում աֆրիկացիները համբուրում էի հողը, որով քայլել էր իրենց առաջնորդը: Այդպիսով ցույց էին տալիս նրա հանդեպ իրենց պատկառանքը:
Ըստ ֆրանսիացի հետազոտողների՝ համբույրը միշտ նպաստում է կնճիռների հարթեցմանը, կանխում է դրանք: