Նոր տեղեկություններ Հրաչյա Հարությունյանից
Բաց մի թողեք
Մոսկվայից Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն արդեն իսկ տեղափոխվել է բացերի համար նախատեսված տեղամաս: Այս մասին տեղեկացնում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նա տեղամասից օրենքով սահմանված ժամերին դուրս գալու համար դեռ պետք է ներկայացնի դիմում-թույլտվություն` աշխատավայրից:
Հիշեցնենք, որ Հրաչյային ազատ արձակելու պահանջով նրա հարազատները դիմել էին նախագահին: Հրաչյայի աները` Վիկտոր Մարիտրոսյանն, ավելի վաղ մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը չի մերժել իրենց պահանջը և Հրաչյա Հարությունյանին ներում շնորհելու որոշում է կայացրել, ըստ որի` Հրաչյան դեկտեմբերին ազատ կարձակվի:
Հիշեցնենք նաև, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 6,9 տարի ազատազրկման: Հուլիսի 20-ին «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով՝ պատժի մնացած մասը՝ 2 տարի 9 ամիսը Հայաստանում կրելու համար, Հրաչյա Հարությունյանն արտահանձնվել է ՀՀ–ին: