Տեսանյութ․ «Դատավորը Նաստրադամուսի բարեկամն ա՞». Սերգեյ Կյուրեղյան
ՀասարակությունԱվան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատին այսօր մասնակցում էր նաև գործով ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը, ում նկատմամբ դատավորը սանկցիա էր կիրառել:
Կյուրեղյանը դժգոհեց այն հանգամանքից, որ մինչ այսօր դատարանը չի հետաքրքրվել, թե ինչու իրենք ոտքի չեն կանգնում:
«Դատարանը գուշակություններով է զբաղվում, ասում է՝ ես գիտեմ ինչ պիտի ասեք, բայց ես ստեղ չեմ դատարանի համար, ստեղ եմ ժողովրդիս համար, ես խոսում եմ ոչ թե դատարանի, այլ ժողովրդիս համար: Դատարանը մեզ թույլ չի տալիս խոսել այդ մասին, խոսել մեր արարքների դրդապատճառների մասին: Նաստրադամուսի բարեկամն ա՞, ի՞նչ ա»-նշեց Կյուրեղյանը: