Վարչապետի ակնարկը Սերժ Սարգսյանին
ՔաղաքականությունԱռաջին / Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին հարցրել է Վրաստանում անտառային հրդեհների մարման հարցում օգնության խնդրանքին արձագանքելու մասին: Տոնոյանը պատասխանել է, որ Հայաստանի հրշեջները պատրաստ են ցանկացած պահի մեկնել օգնության, երբ լինի դրա անհրաժեշտությունը: «Շատ լավ, ուշադիր եղեք»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Այս՝ առաջին հայացքից հերթապահ երկխոսությունն իրականում բավականին ուշագրավ ներիշխանական համատեքստ ունի, որ դրսևորվել է նաև վերջին օրերին Հայաստանում ստեղծված արտակարգ իրավիճակների մասով: Առկա է զարմանալի հանգամանք՝ Կարեն Կարապետյանը Հայաստանում անտառային հրդեհների պայմաններում արձակուրդ էր անցկացնում և ծննդյան տարեդարձ նշում Մոսկվայում, իսկ արտակարգ այդ իրավիճակին անդրադարձավ այն ժամանակ, երբ հրդեհը մարել էր, այն էլ՝ երևի թե Ռուսաստանին օգնության համար շնորհակալություն հայտնելու նպատակով: Իսկ ահա Վրաստանի հրդեհներին նա արձագանքում է բավական «օպերատիվ»:
Վրաստանը Հայաստանի կարևորագույն հարևանն է, և օգնության հասնելն այստեղ քննարկման հարց լինել չի կարող: Ընդ որում, օգնության հարցը նման դեպքերում քննարկման առարկա լինել չի կարող նույնիսկ այն դեպքում, երբ խոսքը Հայաստանի համար նման կարևորություն ունեցող երկրի մասին չէ: Այդուհանդերձ, հայկական և վրացական արտակարգ իրավիճակների հանդեպ Կարեն Կարապետյանի, այսպես ասած, իրարամերժ այդ վերաբերմունքը բավական հետաքրքիր է:
շարունակությունը՝ կայքում