20 տարի առաջ այս օրը զոհվեց Բրիտանիայի արքայադուստրը․ Դիանայի ամենահիշարժան լուսանկարներն՝ այստեղ
ԱշխարհՈւղիղ 20 տարի առաջ այս օրը՝ 1997թ.-ի օգոստոսի 31-ին, Փարիզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կյանքից հեռացավ արքայադուստր Դիանան:
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենախարիզմատիկ ու սիրված անդամներից մեկը համարվող արքայադստեր մահվան 20-րդ տարելիցին նրա երկրպագուներից շատերը վաղ առավոտից շտապում են Քենսինգթոնյան պալատի մոտ՝ ծաղիկներ խոնարհելով և մոմեր վառելով նրա հիշատակին։
«Մենք անում ենք դա 20 տարի շարունակ: Ես հետևում էի նրան, երբ նա ողջ էր: Իմ տունն առաջվա պես շարունակում է նրան մեծարելու վայր մնալ», - ասել է հիշատակի միջոցառմանը եկած բրիտանուհիներից մեկը:
Բրիտանական Reuters գործակալությունը հատուկ ֆոտոշարքով անդրադարձել է Դիանայի կարճ, բայց փոթորկալից կյանքին.
լուսանկարներն՝ այստեղ