Ադրբեջանի զույգ կրակոցները ԵԱՀԿ ուղղությամբ
ԱշխարհԱռաջին / ԵԱՀԿ դիտորդական խումբը Չինարիի հատվածում մոնիթորինգ անցկացնել չի կարողանում, քանի որ ադրբեջանական կողմը կրակ է բացել խմբի ուղղությամբ: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Միջադեպի մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը. «Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին՝ Տավուշի հատվածում, ԵԱՀԿ մոնիտորինգի ընթացքում»։
Խորհրդանշական է, որ Ադրբեջանը հենց այս օրն է խոչընդոտում ԵԱՀԿ դիտորդական խմբի մոնիթորինգին` իր ագրեսիվ գործողությունները զուգահեռելով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման իրադարձության հետ, ինչը դարձյալ հետևանք է Բաքվի վերապահումների:
Այս ամենը Ադրբեջանի բացահայտ վերաբերմունքն է կարգավորման գործընթացի և նրա միջազգային երաշխավորի հանդեպ: Բաքվում հասկացնում են, որ ԼՂ խնդիրը պատրաստ են լուծել անգամ ռազմական ճանապարհով և, ըստ էության, թքած ունեն բոլոր այն պայմանավորվածությունների վրա, որոնք ԵԱՀԿ հովանու ներքո ձեռք են բերվել Վիեննայում:
շարունակությունը՝ կայքում