Հայերեն


Սերժ Սարգսյանն ավարտին է հասցնում պլանը

Քաղաքականություն

Lragir-ն իր վերլուծականում գրում է․

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը պաշտոնանկ անելով, Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել իշխող համակարգի տրանսֆորմացիայի ավարտական փուլին: Իր ելույթում Սարգսյանը փաստացի նշեց, որ այդ կառավարությունը հեռանում է նոր խնդիրներին անհամարժեքության պատճառով, սահմանելով նաեւ նոր խնդիրները, որոնք պետք է իրականացվեն:
Սա 2015-ի փետրվարից սկիզբ առած գործընթացի վերջին՝ երրորդ փուլն է, որից հետո ձեւավորվելու է նոր իշխող համակարգը առաջիկա տասնամյակի, կամ գուցե ավելի երկար ժամանակով: Քրեական օլիգարխիայի տիրապետությանը փոխարինելու է «նոմենկլատուրային օլիգարխիայի» համակարգը (եզրը Մանվել Սարգսյանինն է):
Զուգահեռ, նման գործընթացներ են տեղի ունենում ընդդիմության դաշտում: Երեկ հայտարարվեց «պատմական համաձայնության մասին»՝ իշխանությունը եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը համաձայնության են եկել ընտրական գործընթացում վերահսկողական մեխանիզմների, մասնավորապես ընտրողների ցուցակները հրապարակելու շուրջ:
Սերժ Սարգսյանի հռչակած «քաղաքական նոր մշակույթը» եւ խաղի պայմաններն այսպիսով դառնում են ամբողջական: Նոմենկլատուրային օլիգարխիայի համակարգն ամբողջանում է «նոմենկլատուրային ընդդիմության» համակարգի ձեւավորմամբ, որի հիման վրա էլ ձեւավորվելու է իշխանությունը, կամ «ազգային համաձայնության կառավարությունը»:
Անկասկած, սա կապված է վերջին երկու տարիների բուռն ներքաղաքական ու արտաքին զարգացումների հետ: Ավելի շուտ, այդ իրադարձությունները դարձան խթան, ընդ որում՝ ամենաանսպասելի դրսեւորումներով: Ոչիշխանական կոչված բեւեռի ապամոնտաժումը, Սասնա ծռերի «զինված ապստամբությունը», Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը այն հիմնական իրադարձություններն են, որոնք դարձան հայկական քաղաքական համակարգի տրանսֆորմացիայի խթանը:
Կապ ունի՞ այս ամենը համակարգային այն փոփոխությունների հետ, որոնց մասին խոսվում է քաղաքացիական, հանրային շրջանակներում: Այդպես կարող էր լինել, եթե քաղաքացիական հանրությունը մասնակից լիներ այս գործընթացներին: Սակայն իշխանության ձեւավորման այս փուլն էլ տեղի է ունենում առանց այդ մասնակցության:
Ընդ որում, որքան էլ տարօրինակ հնչի, վերը նշված իրադարձությունները նպաստել են հենց Սերժ Սարգսյանի ծրագրերի «լեգիտիմացմանը» եւ նրա դիրքերի ուժեղացմանը, քանի որ հակառակ կողմում ըստ էության քաղաքական գործընթաց չի եղել տարբեր պատճառներով: Եղել է հիմնականում անհամարժեքություն, օրինակ նոր Սահմանադրության ընդունման գործընթացում, եղել է հիստերիա, մրցակցություն իշխանությանը հայհոյելու ու քննադատելու հարցում, բայց ոչ քաղաքական գործընթաց:
Այս ֆոնին, Սերժ Սարգսյանն ավարտին է հասցնում իր ծրագիրը, իսկ նոր Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը նպաստում են դրան: Նախեւառաջ այն առումով, որ այս անգամ իշխանությունը կարիք չունի «բացարձակ մեծամասնության», բավարար է «կայուն մեծամասնությունը» եւ կոալիցիայի կազմումը իշխանությունը պահպանելու համար: Ընդ որում, եթե ՀՀԿ-ն ագահություն չանի, կարող է նաեւ ընտրություն կեղծելու կարիք չլինել, ինչը Սարգսյանի նախաձեռնած գործընթացը կդարձնի լիովին լեգիտիմ:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված