Նոր սահմանն Արցախում
ՔաղաքականությունԼրագիր / Սերժ Սարգսյանն օգոստոսի 30-ի մեկնել է Արցախ՝ Արցախի անկախության տոնակատարությանը մասնակցելու նպատակով: Սարգսյանն առաջին անգամ չէ, որ այդ նպատակով մեկնում է Արցախ: Բայց, ընթացիկ այցին առանձնահատկություն է հաղորդում այն, որ Սարգսյանն Արցախ է մեկնում բավական վաղ: Արցախի անկախության օրը սեպտեմբերի 2-ն է, Սերժ Սարգսյանը մեկնում է օգոստոսի 30-ին: Փաստացի, նա Արցախում կմնա նվազագույնը չորս օր:
Սերժ Սարգսյանի այդ համեմատաբար երկարատեւ այցը կարող է պայմանավորված լինել ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ ներքաղաքական հանգամանքներով: Այցը տեղի է ունենում Պուտինի հետ հանդիպումից հետո, նաեւ սեպտեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Նյու Յորքի հանդիպումից առաջ: Միեւնույն ժամանակ, բացի հանդիպումային ֆոնից, անկասկած ներկայում թե Հայաստանի տարածաշրջանում, թե Մերձավոր Արեւելքում բավական դինամիկ խմորումներ են:
Դրա հետ մեկտեղ, էական հայտարարություններ են արվել Հայաստանի մասով, ԱՄՆ դեսպանն է խոսում Հայաստանի ինքնիշխանության գործիքակազմը ավելացնելու անհրաժեշտության մասին: Իսկ ինքնիշխանության սահմանը աներկբայորեն անցնում է նաեւ Արցախով, եւ ԱՄՆ չի կարող չպատկերացնել դա: Միեւնույն ժամանակ, Հայաստանը պատրաստվում է վերջին մի քանի ամիսներին մասնակցել ՆԱՏՕ երրորդ զորավարժությանը, եւ դրանցից արդեն երկրորդին Վրաստանում:
շարունակությունը՝ կայքում