Շատերը կարծում են, որ յոդի արտաքին օգտագործումը կարող է մեծացնել կուրծքը: Այնքան էլ ոչ: EnterTrain-ը կհերքի առասպելները:
Յոդն իսկապես կարևոր է կնոջ օրգանիզմի համար, բայց որպես միկրոտարր: Դրա պակասը հանգեցնում է վահանաձև գեղձի գործառույթի խախտման, վնասում է գեղեցկությանը:
Յոդի քանակն օրգանիզմում ստուգելու համար հարմար կլինի սովորական բժշկական յոդը, որը վաճառվում է դեղատներում:

Քնելուց առաջ աջ ձեռքիդ դաստակի յոդի մեջ թրջված բամբակով 10-ական սմ երկարությամբ 3 գիծ արա՝ հաստ, միջին հաստության և բարակ: Եթե առավոտյան յոդի ոչ մի գիծ չտեսնես, մասնագետի դիմիր:
Եթե միայն ամենահաստ գիծն է մնացել, վերանայիր սննդակարգդ: Դա նշանակում է՝ յոդի պակաս ունես: Այն ամենաշատը պարունակվում է ծովային կաղամբի, խորոված կարտոֆիլի, խուրմայի, բրոկոլիի, լոռամրգի, անարատ կաթի և այլ մթերքների մեջ, դրանք ներառիր սննդակարգումդ: Կարող ես նաև սովորական աղի փոխարեն յոդացված օգտագործել:

Եթե միայն ամենաբարակ գիծը չի երևում, ամեն ինչ կարգին է:
Յոդն օգտագործիր այլ վիտամինների և միկրոտարրերի հետ համադրությամբ: Վիտամին С-ն, D-ն, В խմբի վիտամինները, կալցիումը, սելենը յոդին օգնում են ավելի լավ յուրացվել: