«Ոչ մի գեներալ հենց այնպես գեներալ չի դարձել». Արշալույս Փայտյանը՝ ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին
Քաղաքականություն«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը։
– Պարոն Փայտյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում ՊՆ–ում տեղի ունեցող փոփոխությունները։ Օրերս էլ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանին ազատեցին պաշտոնից և նշանակեցին մեկ այլ պաշտոնի՝ ԱԻ փոխնախարար։
– Ունակությունները, հնարավորությունները, շատ բարձր ինտելեկտի տեր անձնավորություն, շատ մեծ հայրենասեր և կազմակերպիչ։ Ես մտածում եմ, որ նոր նշանակումն անհրաժեշտություն է եղել, և նրա հնարավորություններն ու ընդունակություններն այդ կառույցին նույնպես անհրաժեշտություն են, և նա իր բոլոր հնարավորություններով օգտակար կլինի նոր կառույցում նոր դրսևորումներ ունենալու համար։ Ես նրան ճանաչելով, շատ բարձր եմ գնահատում նրան՝ և որպես մարդ, և որպես ղեկավար։
– Պարոն Փայտյան, ավելի օպտիմալ չէ՞ր լինի, որ ոլորտում որ աշխատել է, ռեալիզացվել է, այդ ոլորտում մնար և որպես պրոֆեսիոնալ իր գործը շարունակեր, ոչ թե նման փոխատեղումներ կատարեին։
– Բայց նրա պրոֆեսիոնալիզմը նաև այդ կառույցին է անհրաժեշտ։
– Նկատի ունեք վերջին շրջանում տեղի ունեցած հրդեհնե՞րը։
– Ոչ միայն հրդեհները։ Բնականաբար, դա նույնպես շատ կարևորագույն կառույց է և անհրաժեշտություն է առաջացել լավագույն մասնագետի, կազմակերպչի ունակություններն օգտագործել նաև այդ կառույցում։
շարունակությունը՝ կայքում