Իշխանությունը «հիշել» է, որ Հայաստանն անկախ պետություն է, եւ մի քանի օր է` խոսում է դրանից
ՔաղաքականությունԼրագիր / ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, որով փաստացի կասկածի տակ էր դրվել ինքնիշխան որոշումներ կայացնելու ՀՀ իշխանության կարողությունը, իշխանության ներկայացուցիչները պատասխանում են պետական շահի հիմքով ընդունված որոշումների եւ ինքնիշխանության մասին դատողություններով: Այս համատեքստում էլ արձանագրվում է, որ պրոռուսական բլոկներին ՀՀ անդամակցությունը բխում է երկրի շահերից:
Հետաքրքիր է, որ որքան շատ է սա պնդվում, այնքան իրավիճակը զավեշտալի է դառնում: Եվ այստեղ խնդիրը միայն փաստարկների անհեթեթությունը չէ, այլեւ այն մոր միտումը, որն իր հայտարարությամբ փաստացի խթանել է ԱՄՆ դեսպանը:
Իշխանությունը «հիշել» է, որ Հայաստանն անկախ պետություն է եւ մի քանի օր է խոսում է դրանից: Սա մեծ առաջընթաց է, հաշվի առնելով, որ 2013-ի գիշերային որոշումից հետո «ինքնիշխանություն», «անկախություն» եւ նման հասկացությունները մի տեսակ մոռացվել էին, կամ էլ տաբու էր դրված դրանց վրա:
Հիմա ոմանք արդեն ավելի հեռուն են գնացել ու հայտարարում են, որ ոչ ոք մեր լավն ու բարին չի ուզում, բոլորն իրենց շահերի տեսանկյունից են հարաբերվում Հայաստանի հետ:
շարունակությունը՝ կայքում