Հայերեն


«Վոինի» կադրերը վերադառնում են

Քաղաքականություն

Հանրային ու սոցիալական տիրույթներում ակտիվորեն քննարկվում են Կառավարության մեջ քոչարյանական կադրերի ներթափանցման մասին լուրերը։ Ասել է թե՝ պարոն «Վոյինի» կադրերը վերադառնում են ու ուրվագծում նրա վերադարձը։ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին կարծիք գրել չեմ պատրաստվում ոչ այն պատճառով, որ բազմիցս գրել կամ հիշատակել եմ, այլ պարզապես համարում եմ, որ պարոն երկրորդ նախագահը, չնայած իր մեջ մինչ օրս նստած փոքրիկ Հիտլերի, հատկապես պաշտոնանկությունից հետո բավականին ժամանակ է ունեցել վերաիմաստավորվելու և հասկանալու իր վերադարձի աննպատակահարմարարությունը։ Քաղաքականության մեջ, ինչ խոսք, ժամանակավոր պաուզան շատ կարևոր և քաղգործչի համար կենսական նշանակություն ունեցող տարր է, սակայն Քոչարյանի դեպքում դա հակառակ էֆեկտը տվեց։ Պաշտոնանկությունից հետո սպասվում էր, որ նախկին նախագահը կփակվի իրեն պատկանող վիլլաներից մեկում, հարցազրույցներ գոնե մի տևական ժամանակ չի տա և կզբաղվի իր սիրած գործով՝ սերֆինգով կամ դահուկ քշելով։ Այս երեք կետերից, ցավոք, Քոչարյանը ի վիճակի եղավ կատարելու միայն երրորդը, որը բավարար չէր հանրության շրջանում գոնե մինիմալ սիմպատիա ու հետաքրքրություն առաջացնելու համար։ Իրար հետևից ոչինչ չասող հարցազրույցներ, դրանցում ոչ մի թիրախավորված պերսոնա և տնտեսական ու քաղաքական տեսական բառամթերք, որից երևի ինքն էլ թամամ գլուխ դեռ չէր հանում։
Եվ ուրեմն, եթե Քոչարյանի մոտ այսքանից հետո վերադարձի ցանկություն կա, ուրեմն նա պետք է հույս դնի իր սիրած դավադրության տեսության վրա։ Սակայն այս անգամ նա պիտի հաշվի առնի, որ ի տարբերություն 98 թվականի, իր դեմ ոչ թե իդեալիստ ու հեռատես Տեր-Պետրոսյանն է, ով պատրաստ է հեռանալ՝ հանուն վաղվա վերադարձի ու ճշմարտացիության, այլ մեկը, ով մտածում է ճիշտ հակառակը։ Այլ կերպ ասած, եթե կա մի հազվադեպ սկզբունք, որին Սերժ Սարգսյանը հետևում է, դա այսպես ասած նախկին նախագահների հանդեպ never again գործելաոճն է, ինչը ի դեպ համարում եմ ճիշտ մոտեցում։ Ինչ խոսք, եթե չկա վերադարձի հանրային գործիքակազմ, Քոչարյանը փորձում և փորձելու է կուլիսային տարբերակներով փորձել ստուգել տրամադրություններն ու տարբերակներ փորձել, սակայն պիտի հաշվի առնի, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն պակաս կուլիսային խաղացող չէ, այլև այս պահին գերազանցում է ակնհայտ վատ մարզավիճակում գտնվող երկրորդ նախագահին։ Իսկ թե ինչու են իշխանության մեջ գնում վերադասավորումներ, ընդ որում թե օլիգարխ և թե ինտելեկտուալ շրջանակներում, կարծում եմ, տեղավորվում է Սարգսյանի՝ «լրջանալու պահը» կոնտեքստում։ Ավելին, եթե այդ գործընթացը տեղի է ունենում Քոչարյանի կադրերի միջոցով, ուրեմն այստեղ մտածելու առիթ ունի ոչ թե Սարգսյանը, այլ հենց ինքը՝ Քոչարյանը։

Նարեկ ԱԴԱՄՅԱՆ, վերլուծաբան

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված