Արտակարգ իրավիճակ Տրանսպորտի նախարարությունում. աշխատակիցներին տարհանել են
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում արտակարգ իրավիճակ էր, իրապապահները շների օգնությամբ ռումբ են որոնում:
Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել Երևանի փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ, փրկարար ծառայության հատուկ նշանակության ջոկատի մեկ մարտական հաշվարկ, ոստիկանության քրեագետները եւ սակրավորներ: Շենքի ստուգման աշխատանքները տևել են մոտ 2 ժամ: