Spice Girls-ի երգչուհին սիրավեպ է սկսել երևանցի ոճաբանի հետ
LifeSpice Girls խմբից երգչուհի Մել Բին նկատվել է Հոլիվուդում՝ երևանցի ոճաբան Գարի Մադաթյանի հետ Tao գիշերային ակումբից դուրս գալիս։
Մադաթյանը հայտնի է ոչ միայն որպես ներկայում չգործող Boom Boom & Beyond գեղեցկության սրահի (Բևերլի Հիլզ) սեփականատեր, այլև բռնության ենթարկված կանանց օգնության բարեգործական գործունեությամբ։
Տեսախցիկները ֆիքսել են Գարիի համբույրը վերջերս ամուսնալուծված երգչուհու հետ՝ MTV VMA մրցանակաբաշխության արարողությունից հետո երեկույթի ժամանակ՝ հայտնում է Daily Mail-ը։
Գարի Մադաթյանն ավարտել է ԵՊՀ-ն և որպես ոճաբան աշխատել հայկական հեռուստատեսությամբ։