Սերժ Սարգսյանից մինչև Վարդանիկ. Որտեղից է եկել և ուր է գնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը
ՍպորտԱռաջին / Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր կխաղա Ռումինիայի հետ: Բուքմեյքերական ընկերությունները այս դիմակայությունում բացահայտ ֆավորիտ են համարում ռումինացիներին: Դաշտի տերերի հաղթանակը գնահատված է 1.4 գործակցով:
Ինչ խոսք, Ռումինիան ավելի ուժեղ է, խաղում է սեփական հարկի տակ, բայց դժվար թե գտնվի Հայաստանի հավաքականի գեթ մեկ երկրպագու, ով սրտի խորքում չհավատա մեր հաղթանակին: Թե Սերժ Սարգսյանը և թե մեր թաղի Վարդանիկը անհամբեր սպասում են մերոնց այսօրվա հաղթանակին: Նույնիսկ ամենաուժեղ մրցակիցների դեմ խաղերում հավատում ենք հրաշքի:
Հայաստանի հավաքականում կան լուրջ խնդիրներ: Խնդիրներ, որոնք լուծում կստանան միայն համակարգային փոփոխությունից հետո: Բայց հիմա խնդիրների մասին խոսելու ժամանակը չէ: Խնդիրները բազմիցս ենք շոշափել, առաջարկել լուծումներ, իրավիճակը շտկելու տարբերակներ: Քննադատությունը, ինչ խոսք, շատերին հաճելի չէ: Բազմաթիվ պատճառներ կարելի է փնտրել պարտությունների և ձախողումների մեջ: Ձախողումներից ոչ ոք ապահովագրված չէ, պարզապես աշխատել է պետք պարտություններից խուսափելու համար:
շարունակությունը՝ կայքում