Արթուր Վարդանյանն ասել է, որ սերտ կապերի մեջ է երրորդմասցի Լյովիկի շրջապատի հետ
Հասարակություն«ՀԺ» / ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով այսօր` սեպտեմբերի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է հարցաքննվեր քրեական գործի անջատված մասով ամբաստանյալ Լիլիթ Թորոսյանը: Սակայն դատարանում նա հայտարարեց, որ կտրականապես հրաժարվում է դատարանում ցուցմունք տալուց կամ կողմերի հարցերին պատասխանելուց: Չնայած դրան, վերջինս պատասխանում էր մեղադրող դատախազների հարցերին:
ՀՀ պաշտպան նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը չէր ցանկանում, որպեսզի դատարանը հրապարակի Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ, ըստ Ալումյանի՝ նրա ցուցմունքները կազմում են իր պաշտպանյալի մեղադրանքի ամբողջ հիմքը, եւ եթե նա դատարանում հրաժարվում է ցուցմունք տալուց, ապա նրա ցուցմունքի հրապարակումն ու օգտագործումը դատավճիռ կայացնելիս անթույլատրելի է:
«Ես լուրջ կասկածներ ունեմ, որ Լիլիթ Թորոսյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ դեռեւս մինչեւ Վահան Շիրխանյանի հետ ծանոթանալը, նա նրա հետ խոսակցությունները վարել է` ունենալով ԱԱԾ հանձնարարությունը եւ մի շարք հարցեր ունեմ նրան տալու: Սակայն նա հրաժարվում է ցուցմունք տալուց, այդ պատճառով էլ միջնորդում եմ չհրապարկել նրա նախաքննական ցուցմունքը»,- դիմելով դատարանին ասաց Ալումյանը:
Չնայած սրան, մեղադրողները հրապարակեցին գործով առանցքային վկա Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքները:
շարունակությունը՝ կայքում