Փարիզում նուդիստների համար այգի է բացվել
ԱշխարհՓարիզի արվարձաններում գտնվող հանրային պարկում նուդիստների համար գոտի բացելու փորձ է արվել:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, մերկ հանգստի սիրահարների համար նախատեսված տարածքը մակերեսով հավասար է ֆուտբոլի դաշտին: Այն բաց կլինի Վենսենյան անտառում մինչև հոկտեմբերի 15-ը:
Իշխանությունները զգուշացրել են, որ ոչ պարկեշտ վարքագծի դրսևորում չեն հանդուրժի այգու տարածքում: Մուտքի մոտ վարքագծի կանոններ են փակցվելու:
Նուդիստների համար հատուկ գոտու առկայության մասին զբոսաշրջիկներին կզգուշացնեն ցուցափեղկերի և ցուցանշանների միջոցով: Նուդիստներն այգում կարող են գտնվել 08:00-19:30-ն ընկած ժամանակահատվածում: