Ապօրինի որս Ղարաբաղում
ԱշխարհՕգոստոսի 31-ին ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության և ԼՂՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները համատեղ զննության են ենթարկվել «Լենդրովեր» ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է այծյամի մորթի ու թվով 2 հատ ոտք: Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1982թ. ծնված Գ.Ա-ն, օգոստոսի 29-ին Քաշաթաղի շրջանի «Սուարանսի» կոչվող տեղանքից, նույն քաղաքի բնակիչ 1992թ. ծնված Է.Հ-ին պատկանող «ԻԺ 56» մոդելի որսորդական հրացանով ապօրինի որսացել է 1 այծյամ: