«Ուզում ե՞ք ես էլ գնամ մի հատ ծխի առաջ նկարվեմ, ասեք՝ վայ, էս ինչ ակտիվ եք». Վ. Բոստանջյան
ՔաղաքականությունԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը չի կարծում, որ դաշինքը արձակուրդային շրջանում պասիվ է եղել, ի տարբերություն խորհրդարանական մյուս ուժերի: «Ակտիվություն չպետք է չափել տարբեր տեսակի նկարահանումներով և այլնով: Չեմ կարծում, որ դա մեր գործառույթների մեջ է մտնում: Ուզում եք ես էլ գնամ մի հատ ծխի առաջ նկարվեմ, ասեք՝ վայ այսինչ ակտիվ եք»,- նշեց նա: Պատգամավորը հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքը «շինծու արտառոց դեպքերի» վերաբերյալ կարծիք չի հայտնում. «Պարզ է, բոլոր այն հարցերը, որոնց վերաբերյալ կլինեն մտահոգություններ՝ անկախ ոլորտներից, բնականաբար, կլինեն ելույթներ»,- ընդգծեց Վարդան Բոստանջյանը:
-Պարո՛ն Բոստանջյան, սեպտեմբերի 11-ին կայանալու է ԱԺ քառօրյա նիստ: «Ծառուկյան» դաշինքը նախապատրաստվո՞ւմ է դրան, ի՞նչ աշխատանքներ են տարվում:
-Այո, աշխատում ենք: Մեկ նիստ արել ենք, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կտրվածքով մեր օրակարգն արդեն ներկայացված է: Կարճ ասած՝ աշխատանքային մթնոլորտ է:
-«Ելքը» ԱԺ արձակուրդի ընթացքում շատ ակտիվ էր ի տարբերություն «Ծառուկյան» դաշինքի: Նրանք հայտարարում են, որ բազում օրինագծերով են հանդես գալու, քաղաքական օրակարգ են մտցնելու ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը: Չե՞ք կարծում, որ այս ընթացքում «Ծառուկյան» դաշինքն իրեն պասիվ պահեց:
-Ոչ, չեմ կարծում: Քաղաքական օրակարգում պետք չէ հարցեր բարձրացվեն, որոնք կապ չունեն մեր երկրի անվտանգության, հեռանկարի, շահերի հետ: Նրանց համար կարևոր չի այս խնդիրներին վերաբերում է իրենց առաջ քաշած օրակարգը, թե ոչ: «Ելքի» համար կարևորը պարզապես հարցեր բարձրացնելն է, որ մեդիադաշտը գրի՝ այս ինչ ակտիվ էին:
շարունակությունը՝ կայքում