Սերժ Սարգսյանը անակնկալ է պատրաստել Կարապետյաններին
ՔաղաքականությունԼրագիր / Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանում ներդրումային ցուցանիշները, որոնք իրենց թվաբանությամբ այդքան էլ չեն համադրվում այն ներդրումային բումի հետ, որ խոստանում էր նոր կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Իսկ Կարեն Կարապետյանը հավաստիացնում էր, որ Հայաստանում ընթացիկ տարում կարվի 850 միլիոն դոլարի ներդրում, իսկ ընդհանրապես հաստատված ներդրումային ծրագրերի արժեքը 3,2 միլիարդ է, ու դեռ 5 միլիարդն էլ քննարկման փուլում է: Խոսքը դոլարով միլիարդների մասին է:
ԱՎԾ ցուցանիշները մեղմ ասած հեռու են այդ պատկերներից, անգամ 850 միլիոնից, թեեւ չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ մնացած մի քանի ամիսներին կառավարությունը կարողանա կամ բերել խոստացված ծավալը, կամ խոստացված ծավալին համարժեք տեսքի բերել վիճակագրությունը:
Այստեղ շատ բան կախված է ներքաղաքական, կամ ներիշխանական վիճակից: Հայաստան «ներդրումներ բերողը» լինելու է այսպես ասած Հայաստանի ներդրողների ակումբը կամ պարզապես Սամվել Կարապետյանը: Նա ներդրումներ կբերի այնքան, ինչքան դրա դիմաց կստանա իշխանություն, որն առայժմ պատկերացնում է վարչապետ Կարեն Կարապետյանի դեմքով:
շարունակությունը՝ կայքում