ԱԺ շենքում ռումբի որոնման աշխատանքները շարունակվում են
Հասարակություն
Ազգային Ժողովի շենքում դեռևս ռումբ չի հայտնաբերվել. աշխատանքերը շարունակվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը։
«Ազգային ժողովում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 6:56-ին։ Աշխատանքները ընթացքի մեջ են և ռումբը դեռևս չի հայնտաբերվել»,- նշեց Կարապետյանը։
Փոխնախարարը հույս հայտնեց, որ շուտով կհայտնաբերվի զանգի հեղինակը։
Տեղում աշխատում են ՀՀ ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը, ինչպես նաև ոստիկաններ։