Հրդեհներ, ռումբի ահազանգեր, քրեական բռնկումներ. ի՞նչ է կատարվում
ՀասարակությունԼրագիր / Երեկ ռումբի ահազանգ էր եղել Կապի եւ տրանսպորտի նախարարության շենքում: Աշխատակիցները տարհանվել էին, տեղում աշխատել էին հատուկ ստորաբաժանումները: Պարզվել էր՝ ահազանգը կեղծ է, ահազանգողն էլ եղել է նախարարության աշխատակիցներից մեկը:
Այսօր վաղ առավոտյան էլ ռումբի ահազանգ է ստացվել Ազգային ժողովի շենքում, տեղում աշխատում են հատուկ ստորաբաժանումները:
Վերջին ամիսներին Հայաստանը ցնցվում է քրեական պատմություններից ու պատահարներից: Տեղի ունեցան մի շարք աղմկոտ սպանություններ, այդ թվում զանգվածային, լրահոսում գրեթե ամեն օր տեղեկություններ են հրապարակվում զենքի գործադրմամբ միջադեպերի մասին: Տեղի ունեցավ նաեւ աննախադեպ իրադարձություն՝ պատանդառություն եւ պատանդառուի վնասազերծում:
Զուգահեռ, Հայաստանում տեղի ունեցան մի քանի խոշոր հրդեհներ՝ Վայոց Ձորում, Խոսրովի անտառում, Նաիրիտում:
Եվ ահա, երկու օր է ռումբի ահազանգեր են ստացվում պետական կարեւոր հիմնարկներից:
շարունակությունը՝ կայքում