Բազմազավակ հորն առաջարկել են երեխաներից մեկին վաճառել․ ահազանգ
Հասարակություն«Հրապարակ» / Մենք դեռ մայիսին անդրադարձել էինք Շաբոյանների բազմանդամ ընտանիքին, որտեղ մեծանում է 14 երեխա՝ թշվառության եւ հակահիգիենիկ պայմանների մեջ։
14 երեխաներից 8-ն այսօր դպրոց չի գնացել՝ դպրոցական պարագաներ, հագուստ չունենալու պատճառով։ Ընտանիքի հայրը՝ Վիրաբ Շաբոյանը նշում է, որ սոցիալապես շատ վատ վիճակում են գտնվում, անգամ նպաստ չեն ստանում. «Չեմ ունեցել գումար, որ երեխաներին շոր, կոշիկ, գրենական պիտույքներ գնեմ, դրա համար 8 երեխաս դպրոց չկարողացավ գնալ եւ 2 մանկապարտեզի երեխա ունեմ, էլի չունեն համապատասխան ոչինչ։ Մենք նպաստ չենք ստանում։ Դիմել ենք սկզբից մեր թաղապետարանի փարոսի բաժին՝ խնդրելով, որ օգնեն նպաստ ստանամ։ Իրենք ինձ պատասխանել են, որ պետք է դիմեմ սոցապ նախարարին։ Դիմել եմ սոցապնախարարին, այնտեղից եկել ա ինձ պատասխան, որ դուք համարվում եք ոչ լիարժեք ընտանիք, բայց մենք ամուսիններով զագսավորված ենք, իմ գրանցումը Ղարաբաղի ա, իսկ կինս երեխաներիս հետ այստեղ ա գրանցված։ Դիմել եմ անձնագրային բաժին, որ ինձ ժամանակավոր գրանցեն այստեղ, որ նպաստ ստանամ, բայց Ղարաբաղից մերժել են։ Տան մեջ մենակ ես եմ աշխատում, մենակ ուտելիքն եմ կարողանում հասցնեմ։ Ինձ արձագանքել ա պատգամավոր Մանե Թանդիլյանը եւ սեպտեմբերի 4-ին հրավիրել ա ինձ իր գրասենյակ»։
մանրամասն՝ կայքում