Ստեղծվում է սուպեր վերահսկողական կառույց
Քաղաքականություն2018 թվականի ապրիլից հետո, ըստ նոր Սահմանադրության, տեղի կունենան բազմաթիվ փոփոխություններ տարբեր կառույցներում:Ըստ այդմ՝ ստեղծվելու է նոր սուպեր վերահսկողական կառույց, որն իր մեջ ներառելու է նախագահի, վարչապետի, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի վերահսկողական մարմինների գործառույթները և հանդես է գալու որպես մեկ կառույց:
Hayeli.am-ի տեղեկություններով, կանոնադրությունը, արդեն իսկ, մշակման փուլում է, որն ուժի մեջ կմտնի ապրիլից հետո: