Հասմիկ Պապյանը դարձավ 56 տարեկան
LifeՀՀ ժողովրդական արտիստ, Վիեննայի օպերային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Պապյանն դարձավ 56 տարեկան:
Հասմիկ Պապյանն ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան նախ որպես ջութակահար, ապա որպես երգիչ (Մ. Հարությունյանի դասարան)։ Այս տարի Հասմիկ Պապյանը ստեղծագործական գործունեության 30-ամյակի առիթով պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Երգչուհին ապրիլի 12-ին Օպերային թատրոնում, հայ հանդիսատեսին ներկայացել է Պուչչինիի «Տոսկայի» ներկայացմամբ` Ֆլորիա Տոսկայի դերով:
«Ես ուրախ էի տեսնել այդ հանդիսատեսին, որն ինձ համար շատ կարևոր է: Հայաստանն, ընդհանրապես, ինձ համար էներգիայի աղբյուր է, այստեղ ես լիցքավորվում եմ: Շատ-շատ հուզիչ էր, ինձ համար կարևոր էր նաև այն, որ մեր ազգը շատ լավ կարողանում է տարբերակել լավ ու վատ երաժշտությունը: Այստեղ կա՛ լավ երաժշտության ունկնդիրը: Ինձ համար դա կարևորագույն հաստատումն էր երեկ»,- նշել է երգչուհին:
Newsarm.am-ը շնորհավորում է սիրված երգչուհուն՝ մաղթելով ստեղծագործական ու անձնական բեղուն կյանք։