Արսեն Ոսկանյանը սպանվել է
ԱմենաընթերցվածՀայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանն, ով Կոլումբիայում 2016-ի նոյեմբերին գերեվարվել էր Ազգային ազատագրական բանակ (ELN) կոչվող ապստամբների խմբավորման կողմից, սպանվել է։ Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։
«Նա փորձել էր փախչել, սակայն սպանվել է։ Նրան հաջողվել էր մինչ այդ նռնակ պայթեցնել, մեր ստորաբաժանման անդամներից մի քանիսը վիրավորվել էին», – գործակալությանն ասել է խմբավորման անդամներից մեկը, որը ներկայացել է որպես Յերսոն։
Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատնից գործակալությանը հայտնել են, որ տեղեկությունը ստուգվում է։