23-ամյա աղջիկ է անհետ կորել
ՀասարակությունՍեպտեմբերի 13-ից որպես անհետ կորած որոնվում է 23-ամյա քաղաքացի: Tert.am-ի հետ զրույցում քաղաքացու անհետ կորելու մասին լուրը հաստատեց Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Էդգար Ջանոյանը: «Ոստիկանության Էրեբունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1993 թվականին ծնված Ինեսա Սրապիոնյանը»,- ասաց նա: