Պարզվել է Երևանում մահվան ելքով վրաերթի ենթարկված կնոջ ինքնությունը
ՀասարակությունՍեպտեմբերի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հարուցված քրգործի շրջանակում Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Երևանում «Ռոսիա մոլ»-ի դիմաց վրաերթի հետևանքով մահացած կինը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 70-ամյա Նոռա Մեսրոպյանն էր: