Հյուսիսկորեացի հաղորդավարուհին եթեր է վերադարձել՝ հայտնելու ջրածնային ռումբի փորձարկման մասին, հուզմունքից ցնցվել է
ԱշխարհՀյուսիսային Կորեայի սիրված 70-անց լրատվական մեկնաբանը կիրակի եթեր է վերադարձել ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին լուրը հայտնելու համար: Այս մասին հայտնում է Agence France Presse-ը:
Նշվում է, որ Ռի Չուն Հին նախկինում հաղորդել է երկրում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին, բայց հիմա հազվադեպ է երևում եթերում: Այսօր նա վերադարձել է եթեր՝ կրկին հայտարարելու ողջ աշխարհը ցնցած վերջին իրադարձության մասին:
Ուշագրավ է կորեուհի հաղորդավարուհու հուզմունքը, ինչի պատճառով նա մի քանի անգամ ցնցվել է փորձարկման մասին լուրը հայտնելիս: