Մրցույթում տապալված թրքուհին մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայում
ԱշխարհԳերմանիայում օրերս կայացած «Top Model of the World» գեղեցկության մրցույթին Թուրքիան ներկայացնող բրիտանաբնակ մոդել Էջեմ Ուզգյորի տապալումը մեծ իրարանցում է առաջացրել նրա հայրենիքում, — գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը: Թուրքիայի բնակիչները դժգոհ են, որ իրենց երկիրը գեղեցկության այս մրցույթում ներկայացնում է հենց Էջեմը, որը, ըստ իրենց, արժանի չէ կրելու «Միսս Թուրքիա» տիտղոսը:
Համացանցում հայտնվել է լուսանկար, որում մրցույթի դեֆիլեի ընթացքում թուրք մոդելը քայլում է հայուհի Մարիամ Դերձյանի կողքով: Ըստ թուրք օգտատերերի՝ հայ և թուրք մոդելների իրար կողք քայլելն է՛լ ավելի է խայտառակել իրենց՝ ի ցույց դնելով հայուհու առավելությունը:
«Top Model of the World» մրցույթն անցկացվում է 1993թ.-ից։ Այս տարվա հաղթող է դարձել Բուլղարիայի ներկայացուցիչ Մարգո Քուփերը: