Սեւ սեպտեմբեր․ նոր հարված Հայաստանին
ԱմենաընթերցվածԼրագիր / «Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր, որ մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք Agile Spirit 2017» զորավարժություններին: Սակայն, ցավոք, վերջին պահին մեր հարևան երկիրը հրաժարվեց մասնակցությունից», tert.am-ին ասել է Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատու Գիորգի Կաջարավան:
Նրա հայ գործընկերը՝ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի ցանկացել պատասխանել հարցին, թե ինչու է Հայաստանը հրաժարվել մասնակցությունից: Դե, ինչպե՞ս մեկնաբանի իր գերագույն գլխավոր հրամանատարի մի գիշերվա մեջ կայացրած որոշումը: Սերժ Սարգսյանը հո նրա հետ չի՞ խորհրդակցել այդ կապակցությամբ:
Սեպտեմբերը դառնում է «սեւ ամիս» հայկական քաղաքականության համար: Չորս տարի առաջ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը կայացրեց ԵՏՄ մտնելու որոշում, որը հարվածեց Հայաստանին ու Ղարաբաղին: Այդ մասին շատ է խոսվել, կրկնելու կարիք չկա:
շարունակությունը՝ կայքում