Հայերեն

«Ես համաձայնեցի բաց տեսարաններում նկարահանվել, քանի որ վստահ էի, որ դա հետո չի քննարկվելու». Մերի Հակոբյան

Life

Դերասանուհի, մոդել Մերի Հակոբյանն այս ամռանը հանգստանալու փոխարեն ակտիվորեն աշխատել է: Life.panorama.am-ին դերասանուհին հայտնել է, որ կյանքի այս փուլում հանգստի կամ պարզապես երեկոյան ժամանցի կենտրոններում լինելուց առավել նախընտրում է մասնագիտական աճ գրանցել ու նոր հորիզոններ գրավել:

«Այս տարի որոշեցի հանգիստը փոխարինել աշխատանքով, քանի որ ինքս մեծ հաճույք եմ ստանում այն ամենից, ինչ անում եմ: Շատերը գիտեն, որ վերջին շրջանում տարբեր միջոցառումներ եմ վարում, այդ աշխատանքն ինձ շատ հաճելի է, ու դրանից ելնելով էլ՝ այս ամռան ընթացքում մշտական աշխատանքի անցա երեւանյան ժամանցի կենտրոններից մեկում: Դերասան, շոումեն Սամվել Գրիգորյանի հետ միասին վարում ենք տարբեր միջոցառումներ: Խոստովանում եմ, որ Սամվելն այդ հարցում իսկապես պրոֆեսիոնալ է, նրանից շատ բան եմ սովորում, նրա միջոցով այս ասպարեզում էլ ավելի մեծ հորիզոնների եմ հասնում: Ուրախ եմ, որ միմյանց շատ արագ ու հեշտ հասկացանք»,- նշեց Մերին:

Մեր նկատառմանը, թե ակումբային աշխատանքը շատ ժամանակ է խլում, եւ հարցին, թե Մերին չի՞ հոգնում արդյոք նաեւ երեկոները աշխատելուց, պատասխանեց.

«Բնավ չեմ հոգնում: Ես պատրաստ եմ առավոտյան եւ ցերեկային ժամերին նկարահանվել, իսկ երեկոյան աշխատել ակումբում՝ որպես հաղորդավար: Գիտեք, այս շրջանում բացարձակ ցանկություն չունեմ պարզապես ժամանց անցկացնել, օրինակ՝ այս սրճարանից, մյուսը գնալ ու ոչինչ չանել: Ժամանակի ընթացքում հասկացա, որ պարապուրդից հոգնում եմ, փոխարենը՝ աշխատանքի միջոցով եմ լիցքաթափվում: Հիմա հիմնականում ցերեկն ու երեկոյան եմ աշխատում, բայց, եթե տարբերակ լիներ առավոտյան ժամերին եւս ինձ հետաքրքիր մի աշխատանքով զբաղվել, ապա դա էլ կանեի»:

Բացի հաղորդավարական աշխատանքից՝ Մերին շարունակում է նաեւ նկարահանվել: Իր խոսքով՝ այս պահին երկու նախագծերում է զբաղված, որոնց մասին կխոսի ավելի ուշ, երբ դրանք եթե հեռարձակվեն:

Անդրադառնալով Մերի Հակոբյանի մասնակցությամբ վերջին հեռուստատեսային նախագծին՝ դերասանուհին նկատեց, որ մինչ այսօր միայն դրական արձագանքներ է լսում «Դեպի վայրէջք»-ում իր խաղի մասին: Այս հեռուստասերիալում Մերին առաջին անգամ բաց տեսարաններում նկարահանվեց, բայց տարօրինակ կերպով նրա այդ քայլը հանրության կողմից լայն քննարկման չարժանացավ, ինչպես սովորաբար պատահում է: Այս հարցում Մերին իր հաստատ մոտեցումն ու պատասխանն ունի:

««Դեպի վայրէջքը» իսկապես շատ սիրվեց մարդկանց կողմից, անձամբ ինձ մինչ այսօր բազմաթիվ նամակներ են գրում՝ հարցումով, թե արդյոք այն շարունակություն չի ունենալու: Շատ բարդ է հայկական կինոինդուստրիայում անել մի բան, որից հետո հեռուստադիտողը ցանկություն ունենա շարունակություն տեսնել, իսկ սա, փաստորեն, այդպիսինն էր: Ինչ վերաբերվում է բաց տեսարաններին, հասկացա, որ գալիս է մի պահ, երբ գիտակցում ես, որ ամեն ինչ քո ձեռքերում է ու կախված է քո մատուցման ձեւից: Նախկինում կտրուկ էի այս հարցում, ասում էի՝ երբեք չեմ նկարահանվի բաց տեսարանում, բայց ժամանակի ընթացքում այս գիտակցմանը եկա ու չսխալվեցի: Ես բաց տեսարանում նկարահանվեցի ու դա հեռուստադիտողն ընդունեց, չքննդատաեց, չփնովեց, իսկ այդ ամենը արդյունքն էր նրա, որ կարողացա այն ճիշտ ու արդարացված ներկայացնել: Ես համաձայնեցի բաց տեսարաններում նկարահանվել, քանի որ վստահ էի ինձ վրա, որ դա հետո չի քննարկվելու»,- հավելեց դերասանուհին:

Ի դեպ՝ Մերի Հակոբյանը շարունակում է զբաղվել նաեւ մոդելային կարիերայով: Շուտով նա հանդես կգա Արամ Նիկոլյանի ցուցադրությանը՝ որպես հատուկ հյուր:

 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված