Հայերեն


Հին ընկերները չե՞ն դավաճանում. Մոսկվան Աբրահամյանի կարիքը ունի

Քաղաքականություն

Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո։ Այդ իրավիճակին է՛լ ավելի հետաքրքություն հաղորդեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նամակն Աբրահամյանին. «Հարգելի պարոն Աբրահամյան
ՀՀ վարչապետի պաշտոնում աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ձեզ՝ արդյունավետ համագործակցության համար:
Որպես կառավարության ղեկավար, Դուք շատ մեծ ներդրում եք ունեցել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Ձեր ակտիվ մասնակցությամբ կյանքի են կոչվել նշանակալի առևտրա-տնտեսական, ներդրումային և արդյունաբերական նախագծեր: Սկիզբ է դրվել էներգետիկ, ենթակառուցվածքային, գիտա-տեխնիկական, մշակութային և հումանիտար բնագավառներում մի շարք կարևորագույն նախաձեռնությունների:
Բարձր գնահատականի է արժանի Ձեր ներդրումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի լիարժեք մասնակցության տեսանկյունից: Արդյունքում, հայաստանյան տնտեսությունն իր զարգացման համար հավելյալ ներուժ ստացավ, իսկ ազգային արտադրողները` հնարավորություն ունեցան աշխատել Եվրասիական Միության հսկայական շուկայում:
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, որոնք մշտապես կայացել են ընկերական, վստահելի մթնոլորտում: Վստահ եմ, որ այսուհետ ևս ուշադրության կենտրոնում եք պահելու հայ-ռուսական երկկողմ համագործակցության զարգացման հարցերը: Հարգելի Հովիկ Արգամի. մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք»։

Փաստենք, որ սա նախադեպը չունեցող իրավիճակ է, երբ վարչապետի հրաժարականից հետո արդեն նախկին վարչապետին նմանաբովանդակ նամակ է հղում ՌԴ վարչապետը կամ այլ գերտերության պաշտոնյա։ Նման մի դեպք եղավ Տեր-Պետրոսյանի հրաժարականի ժամանակ, երբ Ելցինը բավականին ընդգրկուն անդրադարձավ այդ փաստին, սակայն այն ժամանակ այլ էին շեշտադրումները։ Մեզ այստեղ ավելի շատ հետաքրքում է Մեդվեդևի նամակի մոտիվը և այն հանգամանքը, թե ինչու է նա անում նման շեշտադրումներ։
Այն, որ Կարեն Կարապետյանը դարձել է Հայաստանի վարչապետ, ու այդ սցենարում առկա է ռուսական հետք, կարծես որևէ մեկը չի ժխտում։ Այս առումով, թերևս, Մեդվեդևն հասկացնում է Աբրահամյանին, որ անձնական որևէ բան չկա, պարզապես պահի թելադրանքով էր անհրաժեշտ այդ փոփոխությունը։ Հույս հայտնելով առ այն, որ Աբրահամյանը կշարունակի իր ուշադրության կենտրոնում պահել հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը, ՌԴ վարչապետը փաստացի շեշտում է այն հանգամանքը, որ Աբրահամյանը եղել և մնում է ռուսական շրջանակների համար ընդունելի գործիչ և նրա հետ համագործակցությունը դեռ ավարտված չէ։

Կարելի է ասել, որ այս ընդունելի լինելու փաստը Աբրահամյանը հենց այնպես չի վաստակել։ Հիշենք նրա վարչապետության տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք առնվազն կարող էին հակառուսական բում արթնացնել, սակայն նաև վարչապետի ջանքերի շնորհիվ դա չեղավ։ Դրանք են.

Ա. Աբրահամյանի կառավարությանը բաժին ընկան այն բոլոր դժվարությունները, որը պատեց Հայաստանի տնտեսական կյանքին ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո։

Բ. Նրա կառավարության օրոք տեղի ունեցավ Պերմյակովի ահասարսուռ դեպքը, որը կարող էր ստանալ ձնագնդի էֆեկտ։

Գ. Ի վերջո, նրա կառավարության օրոք էր Ապրիլյան քառօրյա պատերազմը, որի յուրաքանչյուր երրորդ նկարագրի մեջ անպայման նշվում էր ռուսական զենքով զինված ադրբեջանական բանակը։

Այս բոլոր դեպքերում, իշխանական շրջանակները կարողացան կանխել հակառուսական կտրուկ տրամադրությունների արտահայտումը։ Կիսանախագահական կիսախորհրդարանական երկրում, երբ խորհրդարանը հիշեցնում է քաղաքական դիակ, երկրի փաստացի երկրորդ դեմքը դառնում է վարչապետը։ Ու այս առումով, կարելի է ասել, որ Աբրահամյանն իրեն վատ չի դրսևորել։

Ինչ մնում է նրա անձին, ապա պետք է նշենք, որ նա ունի որոշակի հմտություններ, որոնք եթե արևմտյան հասարակարգերում կիրառելի չեն, ապա հետխորհրդային տարածքում առնվազն պետքական են։

Եվ, ի վերջո, հստակ քաղաքական բևեռ չունեցող Աբրահամյանն ինչով է զիջում նախկին արևմտամետ Տիգրան Սարգսյանին։ Սա նաև յուրատեսակ մեսիջ էր Սերժ Սարգսյանին, որ Մոսկվան Աբրահամյանի կարիքը ունի։

Վահրամ Թոքմաջյան

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված